Ամոյանը հաղթեց թուրք Բաշարին և դուրս եկավ ԵԱ-ի եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակչում՝ կիսաեզրափակչում 6:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Էմրե Բաշարի նկատմամբ: Գրում է Armsport-ը։
Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել է Խորվաթիայի ներկայացուցիչ Անտոնիո Կամենյասևիչի հետ և ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարել, ապա քառորդ եզրափակչում տուշեով (7:0) առավելության է հասել դանիացի Օլիվեր Կրուգերի նկատմամբ:
Հիշեցնենք՝ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում ուժերը չափել է Ադրբեջանի ներկայացուցիչ Թալեհ Մամադովի հետ և 1:5 հաշվով պարտություն կրել:
Պողոսյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Խորվաթիայի ներկայացուցչի նկատմամբ:
Հրաչյա Պողոսյանը կպայքարի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար:

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
6821:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
7020:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
210Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
30530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
165527.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
58427.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
162327.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
170426.10.2026, 23:01