«Քրեական վարույթ է նախաձեռնվել». Գոռ Աբրահամյան

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնում է. «2023թ. ապրիլի 21-ին ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Սևան-Երևան ավտոմայրուղում, «Չայնի» ոլորաններ կոչվող հատվածում, մեքենա է գլորվել ձորը, կան տուժածներ:
Պարզվել է, որ 2023թ. ապրիլի 21-ին ժամը 10:50-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոմայրուղու 124 կ/մ հատվածում Ա. Զ-ն իր կողմից վարած «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով, կորցնելով կառավարումը, դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը։ Դրա հետևանքով վարորդը և ուղևորուհիներից մեկը ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ, իսկ երկու ուղևորուհիներ ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:
Դեպքի առթիվ 21.04.2023թ. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն։ Երեք ուղևորները ճանաչվել են տուժող, ավտովթարից մահացած երկու անձանց վերաբերյալ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հիվանդանոց տեղափոխված անձանց վիճակը գնահատվում է բավարար։
Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ»:



Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
28004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
29004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
28804.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
31304.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
28403.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
30903.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
30403.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
74402.11.2026, 20:00