Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Ղազախստանում կներմուծվի քառօրյա աշխատանքային շաբաթ

Ղազախստանում կներմուծվի քառօրյա աշխատանքային շաբաթ
954
Կիրակի, 23 ապրիլի, 2023 թ., 00:42

Ղազախստանը կներմուծի քառօրյա աշխատանքային շաբաթ, հաղորդում են ղազախական լրատվամիջոցները։

2023 թվականի հուլիսի 1-ից համապատասխան փոփոխություններ են կատարվում «Սոցիալական ապահովության հարցերի վերաբերյալ Ղազախստանի Հանրապետության օրենսդրական առանձին ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» աշխատանքային օրենսգրքում։

Օրենքը նշում է, որ կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանագիրը թույլ է տալիս սահմանել քառօրյա աշխատանքային շաբաթ՝ հնգօրյա կամ վեցօրյա աշխատանքային շաբաթով փոխարինելու իրավունքով։

Ինչ վերաբերում է հանգստյան օրերին, ապա քառօրյա աշխատանքային շաբաթով դրանք կսահմանվեն կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատանքային կանոնակարգով։