Ծանրամարտի ԵԱ. Ջուլիետա Ավանեսյանը 9-րդն է երկամարտում

Երևանում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին՝ 9-րդ օրը, Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ: Առաջինը մրցահարթակ է դուրս եկել կանանց 87+ կգ քաշային կարգում հանդես եկող Ջուլիետա Ավանեսյանը: Նա երկամարտի 211 կգ արդյունքով (95+116 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը:
Պոկում վարժությունում Ավանեսյանը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները՝ գլխավերևում պահելով 95 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում ցույց է տվել 116 կգ արդյունք:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կարիերայում երրորդ անգամ նվաճել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էմիլի Քեմպբելը՝ երկամարտի 253 կգ արդյունքով: Հատկանշական է, որ պոկում վարժություն նա 4-րդ արդյունքն է ցույց տվել՝ հաջող կատարելով միայն մեկ մոտեցում և գլխավերևում պահելով 110 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում արդեն նա փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ 143 կգ արդյունքով:
Այս քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել Վրաստանի ներկայացուցիչ Անաստասիա Հոթֆրիդը՝ երկամարտի 252 կգ արդյունքով (117+135 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է ուկրաինուհի Վալենտինա Կիսիլը՝ երկամարտում ցույց տալով 244 կգ արդյունք (111+133 կգ):
Ժամը 16:00-ից մրցահարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
92Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
139Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
20501.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
20201.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
31531.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
39630.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
191827.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
63827.10.2026, 19:30