Բաքվում «Ֆորմուլա 1»-ին ընդառաջ Հայաստանը սպորտային հանրությանը կոչ է անում դատապարտել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը ԼՂ-ում
![]() 312 Հինգշաբթի, 27 ապրիլի, 2023 թ., 13:54 Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվում ապրիլի 28-30-ը կայանալիք «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարի կազմակերպիչ կառույցին և միջազգային սպորտային հանրությանը կոչ է անում բողոքի ձայն բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ «ԿԳՄՍ նախարարությունը սպորտային հանրության ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի Հանրապետությունը 2022թ.-ի դեկտեմբերի 12-ից ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ ԼՂ-ն կանգնեցնելով հումանիտար աղետի առաջ։ Միավորված ազգերի կազմակերպության արդարադատության միջազգային դատարանը 2023թ.-ի փետրվարի 22-ին բավարարել է Հայաստանի հայցը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Առ այսօր, Ադրբեջանը ոչ միայն չի կատարել դատարանի որոշումը, այլև կտրել է գազամատակարարումը և էլեկտրականությունը։ Ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանություններն ապօրինի անցակետ են տեղադրել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող հումանիտար միջանցքում՝ փաստացիորեն պատանդ վերցնելով ԼՂ-ի 120.000 հայ բնակիչներին։ Ադրբեջանի իշխանություններն այս քաղաքականությամբ ձգտում են էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայ բնակչությանը՝ ստիպելով լքել իրենց հայրենի բնակավայրերը։ Բաքվում «2023 Ֆորմուլա 1 Գրան պրի» եվրոպական մրցաշարի կազմակերպումը իրականում նպատակ ունի քողարկելու Լեռնային Ղարաբաղի հայերի բնաջնջման քաղաքականությունը: Ֆորմուլա 1-ի Գրան պրիի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ ենք անում մաս չդառնալ էթնիկ զտման քաղաքականության քողարկմանը»,- ասված է հայտարարության մեջ: |

«Քննադատում են աշխարհի ռինգերում Հայաստանին ճանաչում բերողին»․ Մկրտիչ Իսրայելյան
21216:36
«Այստեղ 70-80 տոկոսը ձեզ սիրում են»․ Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
25012:24
«Ձեզնից աշխարհի չափ շնորհակալ եմ, չգիտեմ՝ բառերով ոնց ասեմ սրտիս խոսքը»․ Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
16312:06
«Ձեր անունն էնքան մեծ ա, չէինք կարա փոքր կառուցեինք»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Աբրահամին (տեսանյութ)
24111:54
«Հաղթողը պետք է որոշվի խաղադաշտում, ոչ թե մրցավարական սխալներով»․ «Ուրարտու» ՖԱ
16609:48
Մեսին գնել է ֆուտբոլային ակումբ
115516.04.2026, 22:33
Ծանրամարտի երիտասարդների առաջնությունում ՀՀ թիմերի կազմում հանդես կգա 10 մարզիկ
54715.04.2026, 22:54
«Սա քաղաքական միջամտություն է, որը հղի է միջազգային հետևանքներով»․ Սուրեն Սուրենյանց
59614.04.2026, 11:48
