Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. ունենք ևս 4 բրոնզե մեդալ

Հայաստանի հավաքականի կազմում մեդալակիր է դարձել 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը: Նա կիսաեզրափակչում ուժերը չափել է Իտալիայի ներկայացուցչի հետ և 3-4 հաշվով ցավալի պարտություն է կրել՝ արժանանալով բրոնզե մեդալին:
Կիսաեզրափակչի իրենց մենամարտերն են անցկացրել նաև 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը և 71 կգ քաշային Արման Միսկարյանը:
63,5 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանն ուժերն է չափել ռումինացի Նիջու Տուդորոյի հետ և 2:5 հաշվով վիճելի պարտություն է կրել, ինչի արդյունքում դարձել է բրոնզե մեդալակիր: Ռումինացին դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի հաղթողի տիտղոսի համար, գրում է «Արմսպորտ»-ը:
Բաբլումյանն ուժերն է չափել ռուսաստանցի Ալեքսեյ Գուկովի հետ և երեք ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ 0-5 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով երրորդ մրցանակին:
Միսկարյանը մրցել է հունգարացի Քրիստիան Նիլեբորգի հետ. առաջին ռաունդն ավարտվել է մրցակցի, իսկ երկրորդ ռաունդը՝ հայ բռնցքամարտիկի հաղթանակով: Վճռորոշ՝ երրորդ ռաունդն, անցել է բավական լարված պայքարում և ավարտվել հունգարացու հաղթանակով՝ 5-2 հաշվով:

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
5621:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
5920:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
206Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
30130.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
164327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
58227.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
161127.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
169226.10.2026, 23:01