ԱՄՆ-ն մայիսի 3-ին կհայտարարի Ուկրաինային 300 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին. Politico

ԱՄՆ վարչակազմը մտադիր է մայիսի 3-ին հայտարարել Ուկրաինային 300 մլն դոլարի չափով ռազմական օգնության հաջորդ փաթեթի մասին։ Այս մասին հայտնում է Politico-ն:
Վարչակազմը մտադիր է հայտարարել Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին, որը ներառում է հրետանային և ականանետային զինամթերք, բեռնատարներ, ծանր տեխնիկա, պահեստամասեր և Hydra-70 հրթիռներ։
Ավելի վաղ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը Telegram-ի իր ալիքում հրապարակել էր ամերիկյան Zuni հրթիռներով Սու-25 ինքնաթիռի լուսանկարը։ ԱՄՆ-ն խոստացել էր այդ «օդ-երկիր» հրթիռները Ուկրաինային մատակարարել հունվարին։ Այնուհետ պաշտպանության փոխնախարար Լորա Կուպերը հայտարարեց ուկրաինական բանակին 4000 Zuni հրթիռներ փոխանցելու մասին՝ որպես ռազմական օգնության հերթական փաթեթ։
Zuni-ն խորհրդային S-13-ի ամենամոտ անալոգն է։ Այն նախատեսված է փոքր չափերի վերգետնյա և ստորջրյա թիրախները ոչնչացնելու համար: Նրա թռիչքի առավելագույն հեռահարությունը 8 կմ է, առավելագույն արագությունը՝ 2600 կմ/ժ։ ԱՄՆ ռազմածովային ուժերը և ռազմաօդային ուժերը Zuni-ն օգտագործել են F-89, F-4 և F-16 կրիչների վրա հիմնված կործանիչների վրա:
Մինչ այս Սպիտակ տունը հայտարարել էր Ուկրաինային 3 միլիարդ դոլարի զենք մատակարարելու մասին, այս փաթեթը ամենամեծն էր ամերիկյան աջակցության շարքում։ Այն ներառում էր նաև 50 Bradley հետևակի մարտական մեքենա, 100 M113 զրահափոխադրիչներ, RIM-7 և Sea Sparrow հրթիռներ, HIMARS զինամթերք և այլն։

«Ինչո՞ւ Հայ մայրն ստիպված եղավ իր տան ներսում դիմակայել այն վտանգին, որը պետք է կանխվեր դեռ պետական սահմանին». Կարեն Արայան
1622:06
«Արսեն Թորոսյանը քպ-ականին չհասկացավ. բա ժողովրդի ջանը քա՞ր էր». Հայկ Մովսիսյան (տեսանյութ)
5421:24
Եվրոպական մթերային խանութներում քիբերհարձակման պատճառով սառցարաններում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է
12620:55
«Թե բա՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը». Մհեր Հակոբյան
6020:36
«Քո ակնոցների ոսպնյակները փոխելու ժամանակն է». Արսեն Թորոսյանը՝ գնաճը մատնացույց անող լրագրողին (տեսանյութ)
7319:54
Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
6719:42
«Ո՞վ ասաց Հայաստանում աշխատատեղեր չկան, բա էդ 840 հազարը որտեղից են, լուսնի՞ց». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
7818:54
ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է Մարսից»՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո (տեսանյութ)
16018:37