ՀՖՖ նախագահը ցանկացել է կալանք դնել չեմպիոնի հաշիվների վրա. «Ժողովուրդ»
![]() 277 Ուրբաթ, 05 մայիսի, 2023 թ., 09:00 Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Ինչպես փոխանցում է «Դատալեքս» կայքը, այսօր դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունենալու դատական նիստ, որն իր էությամբ աննախադեպ է։ Բանն այն է, որ ռուսաստանաբնակ գործարար, բարերար, Հայաստանի բազմակի չեմպիոն ու գավաթակիր Երևանի «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել, ոչ ավել, ոչ պակաս, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։ Հետաքրքրականն այն է, որ ժամանակ առ ժամանակ սկանդալների կենտրոնում հայտնվող, նույնիսկ ուղղակի թուրքական կողմին որոշակի ծառայություններ մատուցելու համար մեղադրված ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ցանկացել է, որպեսզի դատարանը կալանք դնի Սողոմոնյանի հաշիվների վրա հայցադիմումով պահանջվող գումարի չափով, ինչն անուղղակի նշանակում է փորձել վնաս տալ նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին։ Այն, որ ՀՖՖ ղեկավարության գործուն ջանքերի «շնորհիվ» այսօր ազգային հավաքականում չէ ամենահայտնի հայը՝ Հենրիխ Մխիթարյանը, և այն, որ ազգային հավաքականները մեծամասամբ խայտառակ ելույթներ են ունենում՝ կրելով պարտություն պարտությունների հետևից, դեռ քիչ է. մինչև վերջերս իշխանությունների անվերապահ վստահությունը վայելած Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը ձգտում են, որ «անպատիժ» չմնա նաև հայկական ֆուտբոլում սեփական միջոցներից հսկայական գումարներ ծախսած Արթուր Սողոմոնյանը, ու փորձում են հասնել նրան, որ վերջինս փակի հարյուրավոր աշխատատեղեր Հայաստանում և հեռանա։ Դատական հայցի պատճառ է հանդիսացել այն, որ հարցազրույցներից մեկում, քննադատելով 2019թ-ին ստեղծված ԲԿՄԱ (Բանակի կենտրոնական մարզական ակումբ) թիմի ձևավորման մոտեցումները, նշել է, որ կան ֆուտբոլիստներ, որոնք չեն համապատասխանում նույնիսկ այդ թիմի մակարդակին, բայց քանի որ ունեն անձնական կապեր, հայտնվում են այնտեղ։ Մամուլը, համադրելով Սողոմոնյանի ասածները, հետագայում գրեց, որ խոսքը ՀՖՖ գործկոմում վերջերս հայտնված Դավիթ Սարգսյանի որդու՝ Տիգրան Սարգսյանի մասին է, ում մայրը ՏԿՆ Գնել Սանոսյանի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն է։ Ստացվում է, որ այսպիսով երիտասարդը, ըստ էության, ազատվել է նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից։ Ուժային կառույցներից մեզ փոխանցում են, որ նյութեր են նախապատրաստվում ԲԿՄԱ-ի մասով, իսկ մեկնարկած դատական պրոցեսը կարող է հանգեցնել բունտի հայկական ֆուտբոլում։ «Փյունիկ» ՖԱ-ի մանկապատանեկան թիմերից ծնողներ կան, որ նախապատրաստում են բողոքի ակցիաներ, որով կպահանջեն ՀՖՖ նախագահի հրաժարականը, ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ կուղարկվեն համապատասխան գրություններ, ինչպես նաև կբարձրացվեն ՀՖՖ ղեկավարների ու ընտանիքների անդամների կողմից վերջին մեկուկես-երկու տարում ձեռք բերված գույքի ծագման աղբյուների մասին տեղեկություններ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Երկրպագուները տոնում են «Նոա»-ի հաղթանակը (տեսանյութ)
351Երեկ, 00:00
«Նոա»-ն հաղթեց Վարշավայի «Լեգիա»-ին և ապահովեց եվրոգավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը
30911.12.2025, 23:54
Ազատ ոճի շախմատի եզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը ջախջախեց Մագնուս Կարլսենին (լուսանկար)
93411.12.2025, 20:48
Արթուր Բազեյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
35511.12.2025, 19:06
Հովհաննես Բաչկովը աշխարհի առաջնության 5-րդ բրոնզե մեդալը նվաճեց
24911.12.2025, 18:54
Արման Ծառուկյանի մրցակիցը Շարա Բուլետն է
35210.12.2025, 21:36
«Հենրիխը հայ ազգի արժանավոր զավակն է, ով հեռու է քաղաքական խարդավանքներից»․ Լևոն Ջավախյան
42410.12.2025, 17:24
Էլմիրա Կարապետյանը դարձել է «Polish Open Kaliber 2025» մրցաշարի հաղթող
105102.12.2025, 22:00
