Ընտրություններին ընդառաջ Էրդողանը հայտարարել է աշխատավարձերի զգալի բարձրացման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններից 5 օր առաջ հայտարարել է պետական ծառայողների աշխատավարձերը 45%-ով բարձրացնելու մասին։
«Մենք բարձրացնում ենք (քաղաքացիական ծառայողների) աշխատավարձերը 45%-ով»,- հայտարարել է նա՝ նորամուծության մեջ ներառելով նաև սոցիալական ապահովության բաժինը։ Այսպիսով, պետական ծառայողների նվազագույն աշխատավարձը բարձրացվել է մինչև 15000 լիրայի (մոտ 770 դոլար)։
Իշխանությունները մտադիր են այս և 2024 թվականին բարձրացնել մոտ 700 հազար քաղծառայողների աշխատավարձերը։ «Անադոլու» գործակալությունը գրում է, որ թուրքական իշխանությունները, պաշտոնյաների աշխատավարձերից բացի, պատրաստվում են բարձրացնել արտաժամյա աշխատավարձը, գիշերային աշխատողների աշխատավարձը և վետերանների նպաստը։
Մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Գործող նախագահի գլխավոր մրցակիցը 74-ամյա ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ։

Բալիում զբոսանավ է պայթել, զբոսաշրջիկները նետվել են ջուրը (տեսանյութ)
99Երեկ, 23:19
«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
77Երեկ, 22:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
88Երեկ, 20:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
272Երեկ, 15:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
118Երեկ, 13:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
109Երեկ, 13:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
114Երեկ, 13:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
116Երեկ, 11:18