Պակիստանում ձերբակալվել է նախկին վարչապետ Իմրան Խանը

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը ձերբակալվել է Իսլամաբադում։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ նա ձերբակալվել է Al-Qadeer Trust-ի միջոցների յուրացման վերաբերյալ դատական նիստի շրջանակներում:
Խանին բերման ենթարկելուց հետո նրա կողմնակիցների և ոստիկանների միջև ծեծկռտուք է սկսվել։ Մի քանի մարդ վիրավորվել է։ Նրանց թվում են Խանի փաստաբանները, համակիր պակիստանցիները և մի քանի ոստիկաններ։
Խանը պաշտոնանկ է արվել 2022 թվականի ապրիլի 10-ին՝ խորհրդարանի կողմից նրան անվստահություն հայտնելուց հետո։ Ներկայում նրա դեմ տասնյակ քրեական գործեր են հարուցվել Պակիստանի դատարաններում՝ տարբեր մեղադրանքներով, այդ թվում՝ ահաբեկչություն և անկարգություններ:
Ինքը՝ Խանը, պնդում է, որ իշխանությունից իր հեռացումն անօրինական է և քարոզարշավ է իրականացրել իր իրավահաջորդի՝ վարչապետ Շահբազ Շարիֆի կառավարության դեմ՝ պահանջելով արտահերթ ընտրություններ։


Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
10200:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
116Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
281Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
182Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
302Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
137Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
116Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
125Երեկ, 14:54