Բողոքի ցույց Թբիլիսիում՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնման

Մայիսի 10-ի երեկոյան Թբիլիսիում Վրաստանի ԱԳՆ շենքի մոտ տեղի է ունենում ցույց՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման։
Ըստ ականատեսների, այս պահին շենքի մոտ հավաքվել են մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր պաստառներ են պարզել և կարգախոսներ են վանկարկում, սուլոցներ են հնչեցնում ու թմբուկ ծեծում։ Ի թիվս այլնի, հնչում են անպարկեշտ բացականչություններ՝ ուղղված ՌԴ իշխանություններին:
Չորեքշաբթի ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան ուղիղ չվերթների արգելքը վերացնելու մասին, ինչպես նաև մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ մտցնելու մասին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այս որոշումը սադրանք է անվանել և կոչ է արել Ազգային անվտանգության խորհուրդ գումարել՝ ռուսների համար վիզային ռեժիմ մտցնելու համար։ Նրա կարծիքով, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին պետք է վիզաներ տրամադրվեն մինչև երեք ամիս ժամկետով։

«Մարդիկ լացելով զանգել են ինձ»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
3214:42
Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 1,6 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել (տեսանյութ)
6714:30
«Երեխաները պետք է ճանաչեն մեր հերոսներին»․ Կարեն Հովհաննիսյան (տեսանյութ)
3014:24
«Կարելի էր, չէ՞, գոնե Եռաբլուրում շինարարություն անողներին հսկել»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5514:00
«Սեպտեմբերի 21-ի խորհուրդը մեզ հուշում է մեկ ճշմարտություն՝ երբեք չհանդուրժել ուրացումը». Սուրեն Սուրենյանց
4913:42
«Կարո՞ղ է մարդ միաժամանակ համ խիղճ ունենալ, համ էլ Հայաստանի անկախությունը շնորհավորել»․ Արթուր Դանիելյան
6213:36
«Ապրենք խաղաղության մեջ, համերաշխ և անվրդով կյանքով». Գարեգին Երկրորդ (տեսանյութ)
5812:48
«Անկախությունն ամենօրյա պատասխանատվություն է ապագայի հանդեպ». Սենոր Հասրաթյան
5912:30