Վրաստանի նախագահը ՌԴ-ի կողմից վիզային ռեժիմի չեղարկումը սադրանք է որակել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վլադիմիր Պուտինի կողմից Վրաստանի հետ վիզային ռեժիմի և ուղիղ ավիահաղորդակցության արգելքի չեղարկումը որակում է՝ որպես Ռուսաստանի հերթական սադրանք։
«Հերթական ռուսական սադրանքը: Ուղիղ թռիչքների վերականգնումն ու Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկումն անընդունելի են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիան Ուկրաինայի դեմ և օկուպացրած պահում մեր տարածքը»,- Twitter-յան իր միկրոբլոգում գրել է Զուրաբիշվիլին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինի որոշմամբ Ռուսաստանը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը՝ վերացնելով նաև ուղիղ չվերթների արգելքը։
Պաշտոնական Թբիլիսին դեռևս որևէ մեկնաբանություն չի արել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների արգելքը սահմանել է 2019 թվականի ամռանը՝ «Գավրիլովի գիշերից» հետո։
Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ է մտցրել 23 տարի առաջ՝ 2000 թվականին: Հատկանշական է, որ Վրաստանն իր հերթին ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացրել է 2012 թվականին։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
11202:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
21100:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
26100:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
10600:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
231Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
93Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
109Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
105Երեկ, 21:06