«Հենրիխ Մխիթարյանի ապտակը ՀՖՖ-ին». Անդրանիկ Թևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենրիխ Մխիթարյանի ապտակը ՀՖՖ-ին
Միլանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղում հաղթեց։ Մխիթարյանը դարձավ Միլանի համանուն թիմին խփած երկու գոլերից մեկի հեղինակը։ Բացի այդ՝ ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։
Հենրիխը ոչ միայն հայկական, այլ նաև եվրոպական ֆուտբոլի պատմություն է կերտում։
Ուշագրավն այն է, որ լինելով «Ինտերի» պես հզոր թիմի հիմնական կազմի խաղացող՝ նա դարձավ քայլարած իշխանությունների ձևավորած ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած «մուտիլովկաների» ու ճղճիմ խաղերի զոհը՝ լքելով մեր ազգային հավաքականը։ Հենրիխին ակնհայտորեն չի ներվում այն, որ նա 2018-ին չի ողջունել Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։
Քայլարածներն իրենց մանր վրեժխնդրությունը նախ կիրառեցին Հենրիխի մոր հանդեպ։ Հետո անցան Հենրիխին։ Արդյունքում Եվրոպան ու «Ինտերն» ունեն Հենրիխին, ով միջազգային ֆուտբոլային ասպարեզում պատմություն է կերտում, իսկ մենք տեսնում ենք, թե ինչպես են ՀՖՖ-ում հայկական ֆուտբոլային պատմությունը կեղտոտում։
Ցավն այն է, որ բոլոր ոլորտներում են սրանք կեղտոտում՝ գարշահոտությամբ լցնելով ամբողջ երկիրը։
Մեզ այս պահին մնում է միայն ծափահարել մեր տաղանդավոր ֆուտբոլիստին և ափսոսալ, որ ոչնչությունները դեռ տնօրինում են մեր կյանքը»:

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
4821:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
5520:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
204Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
29830.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
163727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
58127.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
160527.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
168626.10.2026, 23:01