Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Կացարանի հրդեհի գործով նոր, ուշագրավ վարկած. «Ժողովուրդ»

Կացարանի հրդեհի գործով նոր, ուշագրավ վարկած. «Ժողովուրդ»
804
Ուրբաթ, 12 մայիսի, 2023 թ., 09:12

Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով՝ նախաքննական մարմինը ուշագրավ հանգամանք է քննում։
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը քննում է վարկած, որ 15 զինվորների հրդեհի գործում կա հակառակորդի մասնակցությունը։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով մահացան 15 զինծառայողներ. սույն գործով մեղադրյալի աթոռին են 4 անձ։
Այստեղ նաև հիշեցնենք, որ հրդեհից հետո Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ևս կոչ էր արել դիտարկել հակառակորդի կողմից նմանօրինակ սադրանքի իրականացման հավանականությունը, և հիմա նախաքննական մարմինն այս վարկածը քննում է: Իրավապահները չեն բացառում հակառակորդի գործոնը:

Մանրամասները՝ թերթի համարում: