Վրաստանը մուտքի թույլտվություն է տվել ռուսական ավիաընկերությանը
![]() 859 Երկուշաբթի, 15 մայիսի, 2023 թ., 19:24 Վրաստանի իշխանությունները ռուսական Azimuth ընկերությանը մայիսի 17-ից դեպի երկիր թռիչքներ իրականացնելու թույլտվություն են տվել։ Մայիսի 17-ից Azimuth-ը Մոսկվայից Թբիլիսի կթռչի շաբաթը 7 անգամ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։ «Արդեն ավարտվել է ավիաընկերություններից մեկի հայտի ուսումնասիրությունը։ Սա Azimuth Airlines-ն է, որը կարող է թռիչքներ իրականացնել մայիսի 17-ից։ Այս թույլտվությունն այսօր տվել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։ Առաջին թռիչքը կիրականացվի մայիսի 17-ին։ Դրանք կլինեն չարտերային թռիչքներ»,- ասել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության ղեկավար Գիվի Դավիթաշվիլին։ Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարել էր, որ ռուսական 3 ավիաընկերություններ թռիչքներ են խնդրել բոլոր 3 վրացական օդանավակայաններ՝ Թբիլիսի, Քութայիս և Բաթում։ Նա չի նշել ավիաընկերությունների անունները։ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև թռիչքները կիրականացնեն միայն այն ավիաընկերությունները և ինքնաթիռները, որոնք պատժամիջոցների տակ չեն: Ըստ այդմ, Քաղաքացիական ավիացիայի գործակալություն ներկայացված բոլոր դիմումները, ավիաընկերությունների կողմից ներկայացված տեղեկատվությունը և փաստաթղթերը կենթարկվեն մանրամասն ուսումնասիրության և ստուգման տարբեր պատժամիջոցների մեխանիզմներով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ից հանել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան թռիչքների արգելքը, ինչպես նաև մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։ Տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ ռուսական ավիաընկերությունները շաբաթական 7 չվերթ կիրականացնեն Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ՝ տեղական արտադրության ինքնաթիռներով։ Վրաստանի կառավարությունը ողջունել է այդ քայլը, սակայն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վիզաների վերացումը սադրանք է անվանել։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
