ՔՊ խմբակցության քարտուղար, երևանաբնակ Արթուր Հովհաննիսյանը պետությունից գումար է ստացել՝ որպես տան վարձավճար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռեւս 2021 թվականին պետությունից գումար է ստացել՝ որպես տան վարձավճարի փոխհատուցում. սա՝ այն դեպքում, երբ նա, համաձայն իր պաշտոնական կենսագրության, ծնվել և ապրել է Երևանում: Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար դիմում է գրել ԱԺ ղեկավարությանը և ստացել փոխհատուցում: Նա դիմումում նշել է, որ բնակվում է Նար-Դոս փողոցում և վարձակալել է այդ բնակարանը 110 հազար դրամով: Իհարկե, համաձայն ՀՀ օրենսդրության՝ եթե պատգամավորը մարզաբնակ է, Երևանում ապրելու համար կարող է դիմել խորհրդարանի ղեկավարությանը և ստանալ վարձավճարի փոխհատուցում, սակայն ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ինչպես նշեցինք, ամսական 110 հազար դրամ է ստացել՝ որպես վարձավճարի փոխհատուցում՝ լինելով երևանաբնակ:
Դիմեցինք ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչություն՝ պարզելու, թե վերջին 2 տարիներին ովքեր են դիմել պատգամավորներից վարձավճարի փոխհատուցման համար: Լրատվական ծառայությունը, արհեստական խոչընդոտներ ստեղծելով, հրաժարվեց տալ այդ տեղեկությունը: Նախկինում՝ մինչև Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալը, երբեք որևէ գումարման խորհրդարան այս տեղեկությունը գաղտնի չի պահել: Թափանցիկության մասին ճամարտակող հեղափոխական իշխանիկները նաև այս պարզ տեղեկությունն են թաքցնում հանրությունից: Մենք, սակայն, ունենք փաստեր, որ Արթուր Հովհաննիսյանը, որը գրանցված է իր ընդդիմադիր քեռու՝ Ռուբեն Հովհաննիսյանի բնակարանի հասցեով, պետական բյուջեից ստացել է վարձաճարի փոխհատուցում, և նա ամբիոնից խոսում է կոռուպցիայի անթույլատրելիության մասին. ի՞նչ է այս դեպքը, եթե ոչ կոռուպցիա, պաշտոնեական դիրքի չարաշահում: Բա հո կոռուպցիան պոզուպոչով մեծ կենդանի չէ՞»։
Մանրամասները՝ թերթի համարում:

«Սեպտեմբերի 21-ի խորհուրդը մեզ հուշում է մեկ ճշմարտություն՝ երբեք չհանդուրժել ուրացումը». Սուրեն Սուրենյանց
1613:42
«Կարո՞ղ է մարդ միաժամանակ համ խիղճ ունենալ, համ էլ Հայաստանի անկախությունը շնորհավորել»․ Արթուր Դանիելյան
2313:36
«Ապրենք խաղաղության մեջ, համերաշխ և անվրդով կյանքով». Գարեգին Երկրորդ (տեսանյութ)
4312:48
«Անկախությունն ամենօրյա պատասխանատվություն է ապագայի հանդեպ». Սենոր Հասրաթյան
5112:30
«Այս տղերքի արածը գցեցին ջուրը, չպահեցին մեր հայրենիքը»․ զոհվածի մայր (տեսանյութ)
7210:42
«Անթույլատրելի է ոտնակոխ անել ծնողների սուգը»․ Աստղ Գալեյան (տեսանյութ)
7810:12
Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից (տեսանյութ)
8810:00
«Լուսային շոուների ու համերգների աղմուկի տակ հիշենք չորս տարի առաջ այս օրը»․ Մարիաննա Ղահրամանյան
7409:06