Ակցիայի մասնակիցները սահմանամերձ Կոռնիձորում են

Ինչպես հայտնի է, «Կամավորական շարժում» ՀԿ-ն, «Արցախը մերն է, Արցախը Հայաստան է, Հայաստանն՝ Արցախ» նշանաբանով այսօր երթ և հանրահավաք է անցկացնելու Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում: Ակցիայի մի խումբ մասնակիցներ արդեն լուսանկարներ են տարածել ֆեյսբուքյան իրենց էջերում: «Կոռնիձորում»,- գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ կցելով լուսանկար:
«Հավաքվում ենք… Ճանապարհը դեպի Հագարի գետի վրայով անցնող կամուրջը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:
Հ.Գ. Կարմիր սլաքով նշված վայրից ներքև արդեն տեսանելի է Հագարի կամուրջը»,- գրառում է կատարել ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը:
Հիշեցնենք՝ «Կամավորական շարժում» ՀԿ-ի գումարտակի շտաբի պետ Արտաշես Մխիթարյանն օրեր առաջ հայտնել էր, որ Կոռնիձորից հետո ակցիաներ են կազմակերպելու նաև Սոթքի և Տավուշի ուղղություններով. «Կոռնիձորում նախատեսված բողոքի ակցիայի հիմնական նպատակն է՝ ցույց տալ, որ Հայաստանն ու Արցախը միասնական են, պայքարը շարունակվում է, միջոցառումներն էլ՝ հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի, շարունակական են լինելու... Քանի որ Ադրբեջանը անցակետ տեղադրեց Հակարիի կամրջի հարևանությամբ, այսինքն՝ Կոռնիձորին մոտ՝ կրկնակի շրջափակման մեջ գցելով Արցախի ազգաբնակչությանը, որոշեցինք, որ առաջին ակցիան տեղի է ունենալու հենց այնտեղ»,- ասել էր նա:

Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը կդադարեցվի
4218:42
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին
7618:41
2026 թվականի հնագիտական արշավը Շամիրամում հաջողությամբ ավարտվել է (լուսանկար)
7218:24
Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխված առյուծներից մեկը չի արթնացել
5418:12
«Նման գործընթացներում հերթական անգամ ներգրավվում են ուժային կառույցները»․ Վիտալի Մանգասարյան
5416:12
«Ինչ ասես արեցին այս 8 տարվա ընթացքում»․ Գագիկ Ծառուկյանի դուստր (տեսանյութ)
7815:24
«Որ ՔՊ-ի քվեաթերթիկն էիք դնում ծրարը, տեղյա՞կ էիք՝ ինչ դիրքորոշում ունի Փաշինյանը»․ Սևակ Հակոբյան
7614:12
«Սաղ հեչ, էն կանդալներն ինչի՞ էիք գցել». Արմեն Հովասափյան
8713:12