Կկայանան Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված թատերական առաջնախաղեր
![]() 4819 Չորեքշաբթի, 31 մայիսի, 2023 թ., 19:54 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թատերահամերգային կազմակերպություններում հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կանցկացվեն մի շարք թատերական և համերգային միջոցառումներ, այդ թվում՝ տեղի կունենան թատերական առաջնախաղեր: «Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնն իր հարուստ խաղացանկում, բացի մանկական բալետային ներկայացումներից, կունենա հետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերային ներկայացումը. երաժշտական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան, դիրիժոր՝ Աթանես Առաքելյան, բեմադրող ռեժիսոր՝ Արթուր Սահակյան, բեմադրող նկարիչ՝ Ռաֆայել Խաչատրյան, ոճաբան՝ Արայիկ Գաբաջյան, գործիքավորումը՝ Մելիք Մավիսակալյանի: Ըստ աղբյուրի՝ Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կներկայացվի մանկական երաժշտական ներկայացման առաջնախաղ։ Փոքրիկ հանդիսատեսի դատին կհանձնվի «Մկների ժողովը»՝ ըստ Աթաբեկ Խնկոյանի համանուն առակի: Վերոնշյալ առաջնախաղերը կկայանան հունիսի 1-ին՝ ժամը 11:00-ին և 13:00-ին, հունիսի 3-ին՝ ժամը 11:00-ին և 13:00-ին, հունիսի 4-ին՝ ժամը 12:00-ին: Նշվում է, որ հունիսի 1-ի ժամը 13:00-ին և 16:00-ին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Ա. Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը» ներկայացման պրեմիերան: Ուրախ, հետաքրքիր, ուսուցողական այս ներկայացումից առաջ թատրոնի բացօթյա տարածքում երեխաների համար կկազմակերպվի թատերաերաժշտական միջոցառում և կավճանկարչության մրցույթ: |
«Այստեղ երեխաների խաղալը վտանգավոր է». Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
57017.06.2025, 14:00«Հնարավորինս վաղ տարիքում երեխային սովորեցրե՛ք լողալու տարրական հմտությունները»․ ՀՀ ԱՆ
72910.06.2025, 15:12Բրազիլիայում 9 տարեկան տղան դպրոց է գնում խոզին հեծած (տեսանյութ)
434409.06.2025, 11:16Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է
101801.06.2025, 08:54«Ընտրեք ճիշտ խաղալիք՝ ըստ տարիքային և հոգեբանական կարիքների»․ Արմեն Մուրադյան
111726.05.2025, 16:48Մանկական գրքի փառատոն՝ Երևանում
152919.05.2025, 20:24«Ինքնավնասող վարքագծի ազդակ, որը չի կարելի անտեսել»․ ՀՀ ԱՆ
126419.05.2025, 17:36«Իրական երջանկությունը, որից զրկված են բազում «հոգատար» ծնողների երեխաներ»․ Արև Միքայելյան (տեսանյութ)
139318.05.2025, 12:06