«Որոշ ուղղություններում մենք անցնում ենք հարձակողական գործողությունների». Ուկրաինայի ՊՆ
![]() 850 Երկուշաբթի, 05 հունիսի, 2023 թ., 21:18 Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ներկայումս շարունակում են պաշտպանությունը։ Միաժամանակ նա նշել է, որ պաշտպանական գործողության շրջանակներում իրականացվում են նաև հակահարձակողական գործողություններ։ «Հետևաբար, որոշ ուղղություններում մենք անցնում ենք հարձակողական գործողությունների»,- հավելել է նա։ Մալյարի խոսքով՝ «ռազմական գործողությունների էպիկենտրոնը» մնում է Բախմուտի ուղղությունը, որտեղ ուկրաինական ուժերը շարժվում են «բավական լայն ճակատով»։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պնդում է, որ ուկրաինացի զինվորականներն այնտեղ «գրավում են գերիշխող բարձունքները»։ Մալյարը նշել է նաև, որ հարավում շարունակվում են լոկալ մարտերը։ Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 4-ի առավոտյան լայնածավալ հարձակում են սկսել Յուժնո-Դոնեցկի ուղղությամբ ռազմաճակատի հինգ հատվածների վրա, սակայն հաջողության չեն կարողացել հասնել։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
