Հունիսի 15-17-ը Երևանի «Միկա» մարզադահլիճում կկայանա Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունը

Հունիսի 15-17-ը Երևանի «Միկա» մարզադահլիճում կկայանա Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունը:
Մրցաշարին մասնակցելու են ավելի քան 15 երկրի ըմբիշներ: Սահմանված է մրցանակային ֆոնդ՝ հաղթող ըմբիշը կստանա 3000 ԱՄՆ դոլար, արծաթե մեդալակիրը՝ 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1000 ԱՄՆ դոլար: Նույնքան կստանա նաև չեմպիոնի մարզիչը:
Մրցումները նախընտրական են Սերբիայում կայանալիք Օլիմպիական վարկանիշային ԱԱ–ի համար: Հայաստանից մասնակցելու են բոլոր անվանի ըմբիշները:
Ծրագիրը հետևյալն է.
15.06.2023
11:00–14:00 նախնական գոտեմարտեր (57,61,65,70,74)
18:00–18:45 կիսաեզրափակիչներ
16.06.2023
11:00–14:00 նախնական գոտեմարտեր (79,86,92,97,125)
սփոփիչներ (57,61,65,70,74)
16:30-17:15 կիսաեզրափակիչներ (79,86,92,97,125)
17:30 –18:00 բացման արարողություն
18:00-21:00 եզրափակիչներ (57,61,65,70,74)
17.06.2023
11:00–12:00 սփոփիչներ (79,86,92,97,125)
12:00–15:00 եզրափակիչներ (79,86,92,97,125)
Մուտքն ազատ է: Սիրով սպասում ենք բոլորիդ:
Հ.Գ. Եթե հնարավոր է՝ կիսվեք այս գրառմամբ:

Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
2320:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
198Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
29230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
162427.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
57727.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
159327.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
167426.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
53125.10.2026, 18:18