Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը՝ մեդալակիրներ

Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը՝ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկության հաղթողներ. հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ը:
«Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկության մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչները 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ նվաճեցին:
Հանդես գալով 57 կգ քաշային կարգում՝ Արսեն Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց՝ եզրափակչում 11-1 հաշվով վստահ հաղթանակ տանելով Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Գեգելաշվիլիի նկատմամբ: 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում 48 վայրկյանում փայլուն հնարքներով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյա Նաիմին (13-1), իսկ Արման Անդրեասյանը եզրափակչում 5-3 հաշվով կամային հաղթանակ տարավ Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը դարձավ արծաթե մեդալակիր՝ եզրափակչում զիջելով Մոլդովայի ներկայացուցչին:
Ազատոճային հայ ըմբիշներից բրոնզե մեդալին արժանացավ Մեժլում Մեժլումյանը՝ 61 կգ քաշայինների վճռորոշ գոտեմարտում առավելության հասնելով Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ:
Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությանը մասնակցում են ավելի քան 15 երկրի ըմբիշներ: Մրցաշարի հաղթողը կստանա 3000, արծաթե մեդալակիրը՝ 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1000 ԱՄՆ դոլար: Նույնքան կստանա նաև չեմպիոնի մարզիչը:
Մրցումները նախընտրական են Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնության համար, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
2320:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
198Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
29230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
162427.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
57727.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
159327.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
167426.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
53125.10.2026, 18:18