Երեխայի մոտ խաղային կախվածությունը համեմատելի է ալկոհոլիզմի հետ. ինչպես ախտորոշել այն

Խաղային կախվածությունը նույնքան լուրջ վտանգ է, որքան թմրանյութերից կամ ալկոհոլից կախվածությունը, զգուշացնում է հոգեբան Եվգենյա Մորոզովան։ Նա ընդգծում է մի քանի նշաններ, որոնք կարող են վկայել երեխաների անառողջ վարքի մասին: Նրա խոսքերը մեջբերում է Lenta-ն։ Դրանցից են՝ խաղաժամանակի անընդհատ ավելացում, խաղերից դուրս հետաքրքրությունների շրջանակի նեղացում և սոցիալական կապերի կորուստ։
Խաղից կախվածության նշաններից է նաև երեխային խաղից հեռացնելու դժվարությունը, շփվելու դժկամությունը և ընդհատման ժամանակ բացասական հուզական արձագանքը: Մորոզովան բացատրում է, որ մոլախաղերից կախվածությունը մեկ գիշերում չի զարգանում. այն հաճախ առաջանում է ընտանիքում կամ դպրոցում առկա խնդիրներից, հոգեբանական տրավմայից, երբ խաղը ծառայում է որպես «շեղող» մեխանիզմ։
Խաղային կախվածության զարգացումը կանխելու համար Մորոզովան ընդգծում է երեխաների հետ բաց հաղորդակցության, նրանց կյանքին ակտիվ մասնակցության և առանց սթրեսային իրավիճակներ ստեղծելու աջակցության կարևորությունը։ Եթե ծնողները չեն կարողանում ինքնուրույն հաղթահարել իրավիճակը, խորհուրդ է տրվում դիմել հոգեբանի օգնությանը։
Վաղ միջամտությունը կարևոր է, քանի որ թերապիան կարող է արդյունավետ լինել սկզբնական փուլերում:

«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
3511:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
125830.09.2026, 14:00
«Այսօր ցանկացած դպրոցական կարող է գնել ծխախոտ, վեյպ, սպիրտային խմիչք․ խիստ վերահսկողություն է պետք»․ Նարինե Բաղդասարյան
128928.09.2026, 09:42
Վեցամյա աղջիկը Ռուբիկի խորանարդը լուծելու ռեկորդը 3 օրվա ընթացքում երկու անգամ գերազանցել է (տեսանյութ)
639923.09.2026, 21:49
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
264402.09.2026, 20:06
«Քարսիթների չօգտագործման հետևանքները». Դավիթ Թումասյան (տեսանյութ)
271031.08.2026, 22:12
««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
751421.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
329819.08.2026, 22:36