«Ե՞րբ Ձեզ կտեսնենք ժպիտը դեմքին». հարց՝ Ալեքսանդր Պետրակովին

Վաղը հունիսի 19-ին «Եվրո 2024»-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Լատվիայի ընտրանուն։ Հանդիպման նախօրեին կայացել է մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը։ Ի թիվս այլնի, ուկրաինացի մարզչին հայ լրագրողը հարց է տվել՝ կտեսնենք ժպիտը դեմքին։ Պետրակովը պատասխանել է հակիրճ․ «Կժպտամ, երբ իմ երկրում ավարտվի պատերազմը»։
Խոսելով ազգային թիմի տրամադրվածության մասին՝ Պետրակովն ասաց․ «Կարծում եմ՝ կարողացել եմ տրամադրել տղաներին։ Տղաներն ինձ ուշադիր լսում են, ընկալում են ասածներս:
...Լատվիան կազմակերպված, ամուր թիմ է։ Շատ բարդ հանդիպում է լինելու։ Կարևոր է, որ մարզադաշտը լեփ-լեցուն լինի։ Վերջում կասեք, թե կարողացանք արդարացնել սպասելիքները, թե ոչ»:
Հավելենք, որ Պետրակովը 2023 թվականի հունվարի 14-ին է նշանակվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:

Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
2320:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
198Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
29230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
162427.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
57727.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
159327.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
167426.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
53125.10.2026, 18:18