7 ժամ տևած բանակցություններից հետո Բլինքենն ու Չինաստանի արտգործնախարարը «առաջընթաց» են գրանցել
![]() 2657 Երկուշաբթի, 19 հունիսի, 2023 թ., 00:30 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգը կիրակի օրը Պեկինում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են աշխատանքային մակարդակով մի շարք հանդիպումներ անցկացնել՝ երկկողմ կոնկրետ խնդիրների լուծման համար: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան պատվիրակության իր աղբյուրներին։ Նրանց խոսքով, կողմերը կարողացել են «առաջընթացի հասնել երեք առանցքային խնդիրների լուծման գործում՝ բարձր մակարդակով կապի վերականգնում, խնդիրների քննարկում և համագործակցության ոլորտների ուսումնասիրում»: Բացի երկկողմ կապի ուղիների բարելավման խնդրից, ամերիկացի դիվանագետները շահագրգռված են աշխատել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային թռիչքների քանակի ավելացման ուղղությամբ, նշում է թերթը։ Ավելի քան 7 ու կես ժամ տևած բանակցություններից հետո Բլինքենը և Քին Գանգը պայմանավորվել են պլանավորել Չինաստանի արտգործնախարարի այցը Վաշինգթոն: Պետքարտուղարությունը երկխոսությունն անվանել է «անկեղծ, բովանդակալից և կառուցողական»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
