«Շնորհակալ եմ տղաներին, նրանք բնավորություն ցույց տվեցին». Պետրակով

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Լատվիայի դեմ տոնած հաղթանակը կապում է ֆուտբոլիստների համառության հետ:
«Տղաների համար շատ ծանր էր: Բայց ես շատ շնորհակալ եմ նրանց: Նրանք բնավորություն ցույց տվեցին: Չեղավ այնպես, որ հանձնվեին, ինչպես առաջ պատահում էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրակովը: Մասնագետը նաև խոսեց վնասվածք ստացած Բալեկյանից՝ ընդգծելով՝ լիահույս է, որ վնասվածքը լուրջ չէ:
«Մենք անելու ենք մեր առավելագույնը Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Իհարկե, ես նրանց գովեցի հանդերձարանում և շնորհակալություն հայտնեց աշխատանքի համար »,-ասաց նա:
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երրորդ խաղում Հայաստանի հավաքականը՝ սեփական հարկի տակ ընդունելով Լատվիային, առավելության հասավ 2:1 հաշվով: Ընտրանին երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ընտրական փուլում:

Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
2320:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
198Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
29230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
162427.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
57727.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
159327.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
167426.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
53125.10.2026, 18:18