«Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը, ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ վերահսկողության տակ է». վարչապետ
![]() 1054 Երեքշաբթի, 20 հունիսի, 2023 թ., 11:00 «Շուշիի սողացող անկումը սկսվեց, երբ ահագնացող լուրեր էին գալիս, որ հակառակորդի առաջին խումբն է մտել, հետո երկրորդ, ու այդպես շարունակ: Ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը զեկուցեց Շուշիի անկման մասին»,- ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ լուրը ծանր էր իր համար. «Իմ բոլոր հրամաններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի ու ստացել էի հավաստիացում, որ կպահվի»,- նշեց նա: «Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարե՛ք ինչ խոստացել եք: Ի վերջո ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո՝ որ օպերացիան հաջող է ընթանում, հետո՝ որ Շուշիի ներսում ենք: Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը, ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ վերահսկողության տակ է»,- հայտարարեց ՀՀ վարչապետը: Նա նշեց, որ եռակողմ հայտարարության ստորագրման շուրջ բանակցությունները սկսվել են նոյեմբերի 6-ին. «Ես համաձայնեցի՝ պայմանով, որ դրանում չլինեն Շուշին ու ՀՀ տարածքով միջանցքի դրույթը: Հասկանում էի, որ հասել ենք շրջադարձային կետի: Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի տեքստը: Պարզվեց, որ Ադրբեջանը այն չի ստորագրում ու առաջ է քաշում պահանջներ, սա նշականում էր, որ իմ ստորագրածն այլևս ուժի մեջ չէ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կեսգիշերին լուրեր ստացվեցին մարտական գործողությունների ակտիվացման մասին. «Ի վերջո բարդ, տևական քննարկումից հետո ստորագրեցի այն փաստաթուղթը, որը հայտնի է բոլորին»,- ասաց նա: Փաշինյանը նշեց, որ Շուշիի անկման դրվագի հետ կապված քրգործեր են հարուցված: Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
