Ռոնալդուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հունիսի 20-ին մասնակցեց Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Իսլանդիայի հավաքականի հետ հանդիպմանը (1-0)։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Իսլանդացիների հետ խաղում Ռոնալդուն պորտուգալացիների մեկնարկային կազմում էր։ Հարձակվողի համար այս խաղը 200-րդն էր ազգային հավաքականի համար, ինչը համաշխարհային ռեկորդ է։
Դրա շնորհիվ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Հանդիպումից առաջ նրան տրվել է վկայական՝ որպես աշխարհում առաջին ֆուտբոլիստ, որը 200 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում։
Պորտուգալացի ֆուտբոլիստին ամենամոտ հետապնդողը Քուվեյթից Բադր Ալ-Մութավան է։ Նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 196 հանդիպում։ Նշենք, որ 38-ամյա Ռոնալդուն ռեկորդակիր է նաև ազգային հավաքականների կազմում գոլերի քանակով։ Պորտուգալիայի հավաքականի կազմում նա խփել է 123 գոլ։

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
196Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
29030.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
161727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
57527.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
158727.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
166826.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
53025.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
61324.10.2026, 19:54