ՀՀ-ն 3-րդ ոսկե մեդալն է նվաճել ծանրամարտի Մ15 և Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը երկամարտի երրորդ ոսկե մեդալն է նվաճել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Մ15 և Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Մ17 տարեկանների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է 76 կգ քաշային Աննա Ամրոյանը՝ երկամարտի 209 կգ արդյունքով (92+117) դառնալով ոսկե մեդալակիր: Ամրոյանը պոկում և հրում վարժություններում ևս արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ պատանեկան ԵԱ-ի հաղթող էին ճանաչվել նաև ծանրորդներ Ժորա Գրիգորյանը (61 կգ) և Սերյոժա Բարսեղյանը (67 կգ):
Ընդհանուր առմամբ, Հայաստանի թիմն արդեն 7 մեդալ է նվաճել երկամարտում: Արծաթե մեդալակիր է դարձել Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), իսկ Կառլեն Դավթյանը (49 կգ), Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) և Ալինա Սուքիասյանը (71կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
196Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
29030.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
161727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
57527.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
158727.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
166826.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
53025.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
61324.10.2026, 19:54