«Ազովի»՝ Ուկրաինա վերադարձած հրամանատարները մտադիր են կրկին մասնակցել ռազմական գործողություններին
![]() 1360 Կիրակի, 09 հուլիսի, 2023 թ., 19:42 Հուլիսի 8-ին Ուկրաինա վերադարձած՝ «Ազովստալի» պաշտպանների հրամանատարները պատրաստվում են կրկին մասնակցել մարտական գործողություններին։ Այս մասին Լվովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ազովի գնդի հրամանատար Դենիս Պրոկոպենկոն: Այստեղ զինվորականները ժամանել են Թուրքիայից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ միասին։ «Խորապես համոզված եմ, որ բանակը թիմային աշխատանք է, և այսօրվանից մենք միասին կշարունակենք պայքարը, մեր խոսքն անպայման կասենք մարտում, ամենակարևորն այն է, որ ուկրաինական բանակը գրավել է ռազմավարական նախաձեռնությունն առաջնագծում և մենք ամեն օր առաջ ենք շարժվում»,- ասել է Պրոկոպենկոն։ «Մենք վերադարձել ենք և կշարունակենք կատարել մեր աշխատանքը»,- իր հերթին ասել է Ազովի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարը։ Հուլիսի 8-ին հայտնի է դարձել Մարիուպոլում «Ազովստալի» պաշտպանության հրամանատարների՝ հայրենիք վերադարձի մասին։ 5 ուկրաինացի զինծառայողներ նույն ինքնաթիռով ժամանել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ստամբուլից։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
