«Պայմանները խախտվել են թե՛ ուկրաինական, թե՛ թուրքական կողմից». Կրեմլը զայրացել է

Ռուսաստանին չեն ծանուցել «Ազովի» գումարտակի հինգ հրամանատարներին Ուկրաինա տեղափոխելու մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ համաձայնագրի համաձայն՝ նրանք պետք է մնային Թուրքիայում մինչև պատերազմի ավարտը։
«Ազովի ղեկավարների վերադարձը Թուրքիայից Ուկրաինա ոչ այլ ինչ է, քան գոյություն ունեցող պայմանագրերի պայմանների ուղղակի խախտում։ Ավելին, այս դեպքում պայմանները խախտվել են թե՛ ուկրաինական, թե՛ թուրքական կողմից»,- ռուսական լրատվամիջոցներին ասել է Կրեմլի խոսնակը։
«Մեզ ոչ ոք այդ մասին չի տեղեկացրել»,- հավելել է Պեսկովը՝ մատնանշելով, որ պայմանավորվածությունները խախտելով՝ «Ազովի» հրամանատարներին Ուկրաինային արտահանձնելու որոշումն «ուղղակիորեն կապված է Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման ձախողումների հետ»։
Միաժամանակ նա հավելել է, որ Թուրքիան մեծ ճնշման տակ է գտնվում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին, ինչի կապակցությամբ երկիրը «համերաշխություն է ցուցաբերում դաշինքի հետ»։ «Ռուսաստանը շատ լավ հասկանում է ամեն ինչ»,- ասել է խոսնակը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ հուլիսի 8-ին, հայտարարել է Թուրքիայից Ազովի հինգ հրամանատարների վերադարձի մասին, որոնց անձամբ է դիմավորել օդանավակայանում։ Նրանք Թուրքիա են ուղարկվել 2022 թվականի սեպտեմբերին՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ Ռուսաստանի հետ ռազմագերիների փոխանակման շրջանակներում։ Ուկրաինան հայտնել է 215 մարդու վերադարձի մասին, այդ թվում՝ Ազովի գումարտակի հրամանատարների։ Ինչպես ասել է Վլադիմիր Զելենսկին, նրանցից հինգը պետք է մնան Թուրքիայում մինչև ռազմական գործողությունների ավարտը՝ համաձայն գործարքի պայմանների։ Պատճառները, թե ինչու են հրամանատարները ժամկետից շուտ վերադարձել Ուկրաինա, Ուկրաինայի ղեկավարը չի նշել։ Թուրքական կողմը չի մեկնաբանել իրավիճակը։
Ուկրաինայի նախագահի կայքում նշվում է, որ «թուրքական կողմի հետ բանակցությունների արդյունքներով Ուկրաինան Ազովստալի ռազմական պաշտպաններին վերադարձրել է հայրենիք։

Անկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառումը կերկարաձգվի մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ը (տեսանյութ)
1712:18
«Չգիտես ինչու՝ քաղաքացիությունից զրկելու դրույթը ներկայացվում է որպես սենսացիա»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
2412:12
Կառավարությունը հավանություն տվեց TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին (տեսանյութ)
4711:54
«Ունենք մտահոգություններ՝ կկայացվի որոշում, որով Դավիթ Համբարձումյանին ընտրություններից կարող են չեզոքացնել»․ Գայանե Պապոյան (տեսանյութ)
4711:36
«Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» նոր ձևաչափի առաջին մասնակից երկիրը»․ Լեբեդև
8911:30
«Հայաստանի հարցը ԵԱՏՄ-ում ՌԴ-ի համար միջոց է՝ կառավարելու նաև Ղազախստանի հետ կապված ռիսկերը»․ Հակոբ Բադալյան
5611:18
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5411:06
«Մեր երկրի բնակչությունը չի մասնակցում պետության համար կարևորագույն հարցերի վերաբերյալ քննարկումներին»․ Կարեն Հեքիմյան
6810:48