Պատանի ըմբիշները Թուրքիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը. հայտնի է կազմը

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները հուլիսի 31-ից Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցեն աշխարհի պատանեկան առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը մարզիչներ Գագիկ Խաչատրյանի, Ալեքսան Հովհաննիսյանի և Էդգար Խաչատրյանի ղեկավարությամբ առաջնությանը կմասնակցի 9 ըմբիշով:
Թիմում ընգրկվել են Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Էդգար Պետրոսյանը (48 կգ), Արթուր Բրոյանը (51 կգ), Յուրի Կարապետյանը (55 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Պետրոս Աշկարյանը (65 կգ), Գոռ Խաչատրյանը (71 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն Գոռ Բունիաթյանը (45 կգ), Միհրան Սլոյանը (48 կգ), Սաշա Պետրոսյանը (51 կգ), Սամվել Գևորգյանը (55 կգ), Արեն Հայրապետյանը (60 կգ), Վլադիմիր Ազարյանը (65 կգ), Նարեկ Նիկողոսյանը (71 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (80 կգ), Վարուժան Հովհաննիսյանը (92 կգ) և Հենրիկ Հայկյանը (110 կգ):
Ազատ ոճայինները հանդես կգան մարզիչներ Արշակ Հայրապետյանի և Արմեն Շահվերդյանի ղեկավարությամբ:

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
196Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
29030.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
161727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
57527.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
158727.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
166826.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
53025.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
61324.10.2026, 19:54