Պոլիէթիլենի տոպրակով մատուռում լքված նորածնի մորը մեղադրանք է առաջադրվել

Ներքին Գետաշենում հայտնաբերված, այնուհետ հիվանդանոցում մահացած նորածնի ծնողին մեղադրանք է ներկայացվել. այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
---------------------
Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրում, տներից մեկի մոտ հայտնաբերված, ավելի ուշ Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացած նորածին երեխայի կենսաբանական մայրը հայտնաբերվել էր։
Այս դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում նշված կնոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան այսօր ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 248-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը առաջացրել է երեխայի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք)։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հարկ եմ համարում տեղեկացնել, որ նախաքննության շահերից, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սկզբունքից ելնելով՝ անձի ինքնության, դեպքի հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվում։
----
Հ․Գ․ Կարևորելով նման դեպքերի լուսաբանման անհրաժեշտությունը՝ այդուհանդերձ, գործընկեր լրագրողներին և լրատվամիջոցներին հորդորում եմ թեմային անդրադառնալու մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում ևս առաջնորդվել նշված սկզբունքներով։ Այդ կերպ փորձենք հավասարակշռել հանրային և մասնավոր շահերը»:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
157Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
185Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
186Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
42802.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
24602.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
62301.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
44631.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
52130.10.2026, 10:36