Կիրակի, 29 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

Կատարը հարյուր միլիոն դոլար է հատկացնելու Ուկրաինային

Կատարը հարյուր միլիոն դոլար է հատկացնելու Ուկրաինային
1383
Ուրբաթ, 28 հուլիսի, 2023 թ., 16:54

Կատարը 100 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար, ուրբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Ուրբաթ օրը Կատարի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Կատարի վարչապետ, արտգործնախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին այցով ժամանել է Ուկրաինա։ «Կատարը 100 միլիոն դոլար է հատկացնում Ուկրաինային մարդասիրական աջակցության համար»,- գրել է Շմիգալը իր Telegram-ալիքում Կատարի վարչապետի հետ հանդիպումից հետո։
Ըստ Շմիգալի, այդ միջոցները կօգտագործվեն բժշկական օգնության, կրթության, ականազերծման և սոցիալական ու հումանիտար այլ նախագծերի վերականգնման համար։ Նա նշել է, որ հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել տնտեսական, առևտրատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի շրջանակներում երկրների միջև սերտ համագործակցության մասին։ Բացի այդ, կողմերը քննարկել են ուկրաինական «խաղաղության բանաձևը»։