Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության հաղթող

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:
Մինչև 20 տարեկանների պայքարում հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 386 կգ (181+205) արդյունք և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին: Պոկում ու հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալների: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Հիշեցնենք՝ Գարիկ Կարապետյանը չեմպիոնի կոչմանն արժանացել էր նաև ապրիլին Երևանում անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնությունում՝ երկամարտի 392 կգ արդյունքով:
Այսօր՝ օգոստոսի 2-ին, Մ20 տարեկանների պայքարում մրցահարթակ դուրս կգա Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ), իսկ Մ23 տարեկանների պայքարում մեդալների համար կպայքարեն Լիանա Գյուրջյանը (87 կգ), Պետրոս Պետրոսյանը և Յաշա Մինասյանը (109 կգ):
Հիշեցնենք՝ Մ23 տարեկանների պայքարում ավելի վաղ երկամարտի ոսկե մեդալներին արժանացել են Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Գառնիկ Չոլակյանը (61 կգ), իսկ Կարեն Մարգարյանը (81 կգ) դարձել է արծաթե մեդալակիր:
Մինչև 20 տարեկանների պայքարում էլ չեմպիոնի կոչմանն արժանացել է Սուրեն Գրիգորյանը (89 կգ): Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը:


«Քանի դեռ Հայաստանի ֆուտբոլի համակարգում կոռուպցիա է, ֆուտբոլասերները մարզադաշտից հիասթափված են հեռանալու»․ Ոսկան Սարգսյան
74Երեկ, 17:18
Մոլդովայի դեմ ֆուտբոլային խաղն ավարտվեց ոչ-ոքի
11309.06.2026, 21:12
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՔՊ-ի նախընտրական շտաբում է (տեսանյութ)
19508.06.2026, 00:36
Հայտնի են Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի մասնակիցները
102902.06.2026, 23:11
Նոր փոփոխություններ՝ ֆուտբոլային կանոններում
69902.06.2026, 20:15
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
39401.06.2026, 23:24
Ջանես Նազարյանը՝ մայիսի ամսվա լավագույն ըմբիշ
39401.06.2026, 19:42
Google Gemini-ն դարձել է թուրքական ֆուտբոլային ակումբների հովանավորը
29301.06.2026, 18:42