Գյումրի-Լանջիկ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը։ 5 ուղևորներ, ինչպես նաև "Զիլ" ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։ Վիրավորների վիճակը, ըստ բժշկական կենտրոնից փոխանցված տվյալների, ծանր են կամ ծայրահեղ ծանր։
Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։
Անհետաձգելի միջոցներ են ձեռնարկվում բոլոր ուղևորների ինքնությունները հստակեցնելու, ավտովթարի պատճառները պարզելու, վարորդների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
Այս պահին դեռևս հնարավոր չի եղել բուժհաստատություն տեղափոխված անձանց հետ կատարել անհրաժեշտ քննչական գործողություններ' առողջական վիճակով պայմանավորված դրա անհնարինության պատճառով։
Քննչական կոմիտեն առաջիկայում հանդես կգա դեպքի վերաբերյալ թույլատրելիության սահմաններում ավելի համապարփակ տեղեկատվության հրապարակմամբ»։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
143Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
171Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
172Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
40102.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
24002.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
60301.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
44031.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
51530.10.2026, 10:36