«Զիլ» ավտոմեքենան գտնվել է հանդիպակաց երթևեկելի ուղեմասում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

«Զիլ» ավտոմեքենան գտնվել է հանդիպակաց երթևեկելի ուղեմասում. Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 11 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության շրջանակներում կատարված՝ Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երևան քաղաքի ուղղության ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:
Բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վիճակը գնահատվում է ծանր և վերջինիս ցուցմունք տալը հնարավոր չէ:
Քրեական վարույթի շրջանակներում 16 անձ ճանաչվել է տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:




«Վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումներ են բացահայտվել». ՊԵԿ (տեսանյութ)
5811:12
«Արարատցեմենտի» դեմ հաղորդում է ներկայացվել քննչական մարմնին
152Երեկ, 15:42
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
160Երեկ, 13:12
Ոստիկանությունը՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին
153Երեկ, 13:00
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու մեջ
155Երեկ, 11:00
Մաhացած Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձվել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու
22814.07.2026, 12:02
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մակրոնին
71314.07.2026, 11:24
«Զգուշացե՛ք կեղծ առաջարկներից»․ ՆԳՆ
31313.07.2026, 16:18