Համահայկական 8-րդ խաղերն ավարտվեցին

Օգոստոսի 19-ին Գառնիում հանդիսավոր արարողությամբ տեղի է ունեցել Համահայկական խաղերի փակումը: Մարվել է Խաղերի ջահը, իջեցվել դրոշը. այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
«Արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, կառավարական կազմկոմիտեի անդամներ, ՀԽՀԿ ներկայացուցիչներ և Համահայկականին մասնակցած մարզիկներ, պատվիրակությունների անդամներ։
«Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո Համահայկական 8-րդ խաղերը 2⃣ շաբաթով Հայաստանում էին միավորել 4⃣1⃣ երկրների 1⃣8⃣1⃣ քաղաքների ավելի քան 7000 մարզիկների
8⃣ երկիր առաջին անգամ էր ներկայացուցիչ ունենում խաղերում
Ամենամեծը Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունն էր՝ 24 քաղաքների 705-հոգանոց թիմ։ Ամենափոքր պատվիրակությունն ունեցող երկրներն էին Հունաստանը, Սինգապուրը, Հորդանանը և Չեխիան՝ 1-ական հոգի։
Համահայկական խաղերում կայացան 19 մարզաձևերի մրցումներ, խաղարկվեց մեդալների 107 հավաքածու: Մրցումները սպասարկեցին շուրջ 500 մրցավարներ։
Ամենաշատ մեդալները նվաճել են Երևանի պատվիրակները։ Ընդհանուր առմամբ մեդալներ են նվաճել 15 պետությունների 48 քաղաքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
191Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
28530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
160127.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
57027.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
157327.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
165526.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
52825.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
61124.10.2026, 19:54