Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը ոսկե մեդալ է նվաճել

Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում ընթացող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել:
Փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել է լողորդ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մ բատերֆլայ մրցաձևում ցույց տալով 1.02.11 արդյունք և դառնալով ոսկե մեդալակիր:
Ընդհանուր առմամբ, Վարսենիկը մրցել է 3 լողատարածությունում՝ նվաճելով մեկ բրոնզե և մեկ ոսկե մեդալ ու սահմանել Հանրապետության 3 նոր ռեկորդ՝ 50 մ, 100 մ և 200 մ բատերֆլայ լողատարածություններում։
Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում մեդալներ են նվաճել նաև սամբիստները: Արշավիր Բաղրամյանը դարձել է արծաթե, իսկ Արամ Աղաջանյանը՝ բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել էին բռնցքամարտիկներ Հայկ Ալաբերքյանն ու Ռուսլան Ասլիկյանը:
51 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը եզրափակչում 5։0 հաշվով առավելության էր հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դարձել էր ոսկե մեդալակիր: Վստահ հաղթանակ էր տարել նաև 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը՝ եզրափակչում հաղթելով Վենեսուելայի ներկայացուցչին։
Վլադիմիր Մարկարյանի սաները տպավորիչ հաղթանակներ են տարել նաև մինչև եզրափակիչը: Եվս մեկ հայ բռնցքամարտիկ՝ 80 կգ քաշային Համլետ Հարությունյանը, դարձել էր բրոնզե մեդալակիր, այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ը:

«Քանի դեռ Հայաստանի ֆուտբոլի համակարգում կոռուպցիա է, ֆուտբոլասերները մարզադաշտից հիասթափված են հեռանալու»․ Ոսկան Սարգսյան
72Երեկ, 17:18
Մոլդովայի դեմ ֆուտբոլային խաղն ավարտվեց ոչ-ոքի
11209.06.2026, 21:12
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՔՊ-ի նախընտրական շտաբում է (տեսանյութ)
19408.06.2026, 00:36
Հայտնի են Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի մասնակիցները
102902.06.2026, 23:11
Նոր փոփոխություններ՝ ֆուտբոլային կանոններում
69902.06.2026, 20:15
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
39401.06.2026, 23:24
Ջանես Նազարյանը՝ մայիսի ամսվա լավագույն ըմբիշ
39401.06.2026, 19:42
Google Gemini-ն դարձել է թուրքական ֆուտբոլային ակումբների հովանավորը
29301.06.2026, 18:42