ԱՄՆ-ն օգնություն կտրամադրի Թայվանին՝ որպես ինքնիշխան պետության

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել 80 միլիոն դոլարի հատկացմանը Թայվանին՝ Արտաքին ռազմական ֆինանսավորման (FMF) ծրագրի միջոցով զենք ձեռք բերելու համար։ Այս ծրագիրը սովորաբար կիրառվում է ինքնիշխան պետությունների նկատմամբ, հայտնում է Reuters-ը։
FMF-ի միջոցով ԱՄՆ-ն Թայվանին կտրամադրի ամերիկյան ռազմական տեխնիկա և կպատրաստի զինվորական անձնակազմ: Միաժամանակ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ օգնության տրամադրումը «չի արտացոլում կղզու կարգավիճակի հետ կապված քաղաքականության փոփոխությունները»։
Այդ միջոցները կօգտագործվեն Թայվանի պաշտպանունակության ամրապնդման և ծովային անվտանգության ապահովման համար։ Ավելի վաղ Ջո Բայդենը հայտարարել էր Թայվանին մինչև 345 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մտադրության մասին։
Չինաստանը խստորեն դատապարտել է զենքի փոխանցումը։
Չինաստանը Թայվանը համարում է իր նահանգներից մեկը և իր տարածքի անբաժանելի մասը։ Հունիսին Չինաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի անկախությանը և չի ձգտում նոր սառը պատերազմ հրահրել։

«Ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն». Տաթևիկ Հայրապետյան
107Երեկ, 18:18
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում «արագ հաղթանակի» ռազմավարություն է մշակում»․ #Bloomberg
168Երեկ, 17:55
«Կարող ա էսօր էլ ա Ադրբեջանի զորամասից մարդ փախել, ամեն անգամ մեր բնակչությանն ասե՞նք՝ վայ, տեսեք․․․»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
118Երեկ, 17:18
«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հանրաքվեն է»․ Գևորգ Դանիելյան
105Երեկ, 17:12
«Մեր գերլեգիտիմ և ուլտրա-ինքնիշխան վիժվածքն ինչ հեքիաթ ասես՝ պատմեց»․ Արթուր Դանիելյան
95Երեկ, 16:54
«Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը»․ Սուրեն Սուրենյանց
85Երեկ, 16:36
«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
164Երեկ, 16:00
«Շներն էլ կարող են փրկել»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
99Երեկ, 15:36