Զելենսկին խոստովանել է, որ սկսել է կասկածել արևմտյան մի շարք գործընկերների անկեղծությանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական Economist ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ սկսել է կասկածել Կիևի մի շարք արևմտյան գործընկերների անկեղծությանը, որոնք պնդում են, որ իրենք միշտ աջակցելու են ուկրաինական պետությանը։
«Ես ունեմ այդ ինտուիցիան, ես կարդում եմ, լսում և տեսնում եմ նրանց աչքերը... «Մենք միշտ ձեզ հետ ենք լինելու»: Բայց տեսնում եմ, որ ինքն այստեղ չէ, մեզ հետ չէ»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Նրա խոսքով՝ եթե գործընկերները չօգնեն (Ուկրաինային), ապա նրանք կօգնեն Ռուսաստանին՝ հաղթել։
Զելենսկին նաև ասել է, որ հոգեպես պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ երկարատև առճակատման։
«Ես պետք է պատրաստ լինեմ, իմ թիմը պետք է պատրաստ լինի երկար պատերազմի, իսկ էմոցիոնալ առումով ես պատրաստ եմ»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է քաղաքական գործիչը, դեռ վաղ է Ուկրաինայի քաղաքացիներին ներկայացնել երկրի տնտեսության ամբողջական ռազմականացման հեռանկարը։

«Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի»․ Տաթևիկ Սողոյան
2317:36
«Կրթությունը միայն կրթական հաստատությունները չեն»․ Ռուբեն Հայրապետյան
3317:24
«Արքայազն Հարրին ցանկանում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանել»․ #Telegraph
11316:31
«Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին»․ Human Rights Watch
7816:25
«Պատկան բոլոր մարմիններին դիմել եմ, բայց արդյունք չկա». Անդրանիկ սարկավագ (տեսանյութ)
6215:42
Թուրքական ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները դեպի Իրան
10615:12
«Խախտված են Անդրանիկ սարկավագի իրավունքները»․ Լևոն Բաղդասարյան (տեսանյութ)
6015:00
«Բա ո՞ւմ ողջուներ՝ Սերժի՞ն, Սաշիկի՞ն, Նեմեցի՞ն, թե՞ Ռոբին». Ալեն Սիմոնյան
8814:48