«Ակնկալում ենք, որ մոտ ապագայում Աղդամի երթուղուն զուգահեռ, կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը». ՌԴ ԱԳՆ
![]() 1845 Երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2023 թ., 17:42 Ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի կարգավորմանը, այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի թելեգրամ-ալիքում: «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ հուլիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ Լաչինի և Աղդամի զուգահեռ ապաշրջափակման սխեմա է մշակվել։ Երթուղիները մշակվել են բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ։ Հաշվի առնելով դիրքորոշումների զգալի տարբերությունը և փոխադարձ անվստահության բարձր մակարդակը՝ այս աշխատանքը հեշտ չի ընթացել։ Որպես առաջին քայլ՝ սեպտեմբերի 12-ին «Ռուսական Կարմիր Խաչ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության միջոցով տարածաշրջան հասցվեց մարդասիրական օգնության խմբաքանակ։ Շուրջ 15 տոննա սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և անկողնային պարագաներ են նվիրաբերվել օգնության կարիք ունեցող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Ակնկալում ենք, որ, հաշվի առնելով նախկինում ձեռք բերված փոխըմբռնումը, մոտ ապագայում, Աղդամի երթուղուն զուգահեռ, կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, որից հետո երկու ուղղություններով էլ կանոնավոր կերպով հումանիտար օգնություն կհոսի տարածաշրջան։ Հուսով ենք, որ այս կերպ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը կկայունանա և տեղի բնակչության բնականոն գործունեությունը կվերականգնվի։ Սա իր հերթին պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման ռիթմիկ աշխատանքի վերսկսման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ |

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
17315:24
Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
54917.04.2026, 15:36
Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
47817.04.2026, 10:18
«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)
58416.04.2026, 22:00
Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել
51415.04.2026, 18:42
Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ)
51015.04.2026, 16:06
ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը
52414.04.2026, 21:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ)
50914.04.2026, 17:18
