«Չեմ կարող հաստատել, որ մենք տեղեկացվել ենք»․ Պեսկով

Ադրբեջանի իշխանությունները Մոսկվային չեն զգուշացրել Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություն սկսելու ծրագրերի մասին, ինչպես ավելի վաղ հայտնել էին որոշ լրատվամիջոցներ։ Այս մասին երեքշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Չեմ կարող հաստատել, որ մեզ նախապես ծանուցել են»,- ասել է նա։
Նա նաև կոչ է արել Բաքվին և Երևանին՝ հետևել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածություններին։
«Դրա համար միակ առարկայական հիմքը երկու և երեք տարի առաջվա եռակողմ փաստաթղթերն են, որոնք ստորագրվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հետևաբար, մենք բոլորին խրախուսում ենք հետևել այս փաստաթղթերի դրույթներին: Բնականաբար, հաշվի առնելով նոր իրողությունները»,- ասել է Պեսկովը՝ պարզաբանելով, որ խոսքը վերաբերում է նրան, որ Երևանը ճանաչել է Ադրբեջանի տարածքը 1991թ-ի դրությամբ: Կրեմլի պաշտոնյան նաև հավելել է, որ տարածաշրջանում սրման ֆոնին ռուս զինվորականներն աշխատում են «կարգավորման գործընթացը քաղաքական և դիվանագիտական ալիքի վերածելու ուղղությամբ»։ Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կյանքին սպառնացող վտանգի մասին դեռ տեղեկություն չկա, նրանք աշխատում են կողմերի հետ սերտ կապի մեջ։

Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
64809.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
116209.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
73008.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
73308.09.2026, 11:18
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
55707.09.2026, 13:36
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում
64006.09.2026, 19:18
Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ
81304.09.2026, 17:06
Պահանջվում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից բռնագանձել 20-ից ավելի գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ
79904.09.2026, 13:30