«Ասաց` ես կլինեմ այնտեղ, որտեղ իմ ժողովուրդն է և նա մնաց». Մարգարիտա Սիմոնյան

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալմանն ադրբեջանցի ուժայինների կողմից. «Ես գիտեմ երկու այդպիսի պատմություն, որոնք անձամբ եմ ականատես եղել։
Թայմուրազ Մամսուրովը, ով 2004 թվականին ղեկավարում էր Հյուսիսային Օսիայի խորհրդարանը, բառացիորեն իմ աչքի առաջ, հրաժարվեց փրկել իր որդուն ու դստերը Բեսլանի դպրոցից։ Աուշևը, հիշեցնեմ, հետո գրավված դպրոցից մի քանի երեխա հանեց և Մամսուրովի երեխաներին էլ պետք է հաներ։ Բայց Թայմուրազն ասաց. «Իմ երեխաները բոլորի հետ կլինեն։ Թե չէ ինչպե՞ս նայեմ իմ ժողովրդի աչքերին»։
Ռուբեն Վարդանյանն այսօր ձերբակալվել է Ղարաբաղում, նա արդեն Բաքվում է։ Սարսափելի է պատկերացնել, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում։ Եվ նա՝ համաշխարհային մակարդակի միլիարդատերը, Ջորջ Քլունիի և բոլորի գործատուն, դա արել է կամավոր։
Նախ որդուն ուղարկեց Ղարաբաղ՝ թեժ պատերազմի մեջ։ Որդին մեծացել է Լոնդոնում:
Հետո նա ինքնուրույն գնաց։ Նա հրաժարվեց ամեն ինչից, այդ թվում՝ քաղաքացիությունից ու հեռացավ։
Ակնհայտ է, որ տասնամյակներ աներևակայելի կապիտալ վաստակելուց, օտարերկրյա ազդեցիկ ընկերներից և փառատոներում հոտնկայս ծափահարություններից հետո նրա կյանքում այլ շահեր չմնացին, քան իր ժողովրդի ազգային շահերը:
Ով ասես այս օրերին, երբ արդեն ամեն ինչ պարզ էր, զանգահարեց Ռուբենին, աղաչեց, որ վերադառնա՝ օգնություն առաջարկելով։ Նա ասաց. «Ես կլինեմ այնտեղ, որտեղ իմ ժողովուրդն է»։ Եվ նա մնաց։
Այս ընտրությունը հախուռն զգացմունքներ են առաջացնում: Անձամբ ինձ ամենաշատը շփոթեցնում է քաղաքացիությունից հրաժարվելը։ Բայց, այնուամենայնիվ, այս հույզերի մեջ առաջին տեղում հարգանքն է անձնական քաջության նկատմամբ»։

«Արարատցեմենտի» դեմ հաղորդում է ներկայացվել քննչական մարմնին
131Երեկ, 15:42
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
139Երեկ, 13:12
Ոստիկանությունը՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին
133Երեկ, 13:00
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու մեջ
141Երեկ, 11:00
Մաhացած Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձվել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու
21814.07.2026, 12:02
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մակրոնին
66714.07.2026, 11:24
«Զգուշացե՛ք կեղծ առաջարկներից»․ ՆԳՆ
30413.07.2026, 16:18
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
29913.07.2026, 16:06