Արթուր Դավթյանը նվաճել է Հայաստանի 7-րդ օլիմպիական ուղեգիրը

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականիանդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Փարիզում կայանալիք 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:
Դավթյանը Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկած աշխարհի առաջնությունում ՕԽ անվանական ուղեգիր է նվաճել բազմամարտի արդյունքներով:
Հայաստանի հավաքականի 5 մարմնամարզիկները՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, Եվրոպայի առաջնության մեդալակիր Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը, հանդես են եկել նաև առանձին գործիքների որակավորման փուլում. նրանցից 4-ն անցել է եզրափակիչ:
Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկի եզրափակչում, Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը՝ օղակների, իսկ Հարություն Մերդինյանը՝ նժույգթափերի վարժության եզրափակչում: Հայաստանի հավաքականի մյուս անդամ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը նժույգթափեր վարժությունում զբաղեցրել է 9-րդ տեղը, բայց որպես առաջին պահեստային, հնարավոր է, մասնակցի եզրափակիչ փուլին:
Առանձին գործիքների եզրափակիչները նախատեսված են հոկտեմբերի 7-ին և 8-ին, այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ը:

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
185Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
27930.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
158727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
56427.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
156227.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
164326.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
52525.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
60824.10.2026, 19:54