«Ձախողում»․ #Politico-ն՝ Գրանադայում կայացած հանդիպման մասին

Իսպանիայի Գրանադա քաղաքում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում ԵՄ ղեկավարների հանդիպումը ձախողվել է «առանցքային խաղացողների» բացակայության պատճառով, գրում է Politico-ն։
«Գագաթնաժողովին հավաքվել էին Եվրոպայի շուրջ 50 առաջնորդներ, տասնյակ օգնականներ և բազմաթիվ լրագրողներ։ Հանդիպման մասնակիցները չկարողացան էական առաջընթացի հասնել Եվրոպայի շեմին կանգնած հակամարտությունների լուծման կամ տարածաշրջանի այլ խնդիրների հարցում։ Հանդիպումը մասնակիցների համար ներկայացվում էր՝ որպես հնարավորություն՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, Բալկաններում լարվածության նվազեցման, ինչպես նաև մայրցամաքում անվտանգության ապահովման միջոցները: Սակայն եվրոպական առաջնորդներին չի հաջողվել առաջ շարժվել առանցքային հարցերի մեծ մասի քննարկումներում, քանի որ հանդիպմանը ներկայացված չեն եղել «առանցքային խաղացողները»: Մասնավորապես, հանդիպմանը չեն մասնակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ապարդյունության զգացումը գագաթնակետին հասավ, երբ ընդունող երկիրը՝ Իսպանիան, վերջին պահին չեղյալ հայտարարեց ծրագրված մամուլի ասուլիսը, որը գագաթնաժողովի ակնկալվող իրադարձությունն էր մոտ 700 լրագրողների համար: Այն պետք է ներառեր հայտարարություններ և պաշտոնապես նշեր Եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարության փոխանցումը Իսպանիայից Միացյալ Թագավորությանը»,-գրում է թերթը։

«Աբսուրդի ժանրից է՝ COP-ի խոսնակին չեն թողել Համալիրի տարածք մտնել՝ «Save Amulsar» գրությամբ շապիկի պատճառով»․ Գոհար Վարդանյան
821:54
«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման
3421:30
Լավրովը և Փեզեշքիանը քննարկել են համագործակցության ամրապնդման ուղիները
7721:18
«Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորմանը»․ Լավրով
9320:36
«2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»»․ Էդուարդ Շարմազանով
5320:18
«ԱՄՆ-ն չի դադարեցրել հետախուզական տվյալների փոխանակումն Ուկրաինայի հետ»․ Ռուբիո
12120:00
«ՌԴ առաջարկը մերժելուց հետո՝ մինչև նոյեմբերի 9-ը, Փաշինյանը բոլոր որոշումները կայացրել է միայնակ»․ Էդգար Ղազարյան
8119:12
«Որտեղի՞ց այդքան «հեղափոխական» միգրանտ․ վիզա ստանալու դժվար ճանապարհը ՀՀ քաղաքացիների համա՞ր է»․ Կարեն Հեքիմյան
8618:36