Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

ՀԱՄԱՍ-ի զինյալները մտել են իսրայելական քաղաք

ՀԱՄԱՍ-ի զինյալները մտել են իսրայելական քաղաք
920
Կիրակի, 08 հոկտեմբերի, 2023 թ., 17:48

Իսրայելի զինվորականներին դեռ չի հաջողվել որոշ քաղաքներից ու ավաններից դուրս մղել ՀԱՄԱՍ-ի զինյալներին, հայտնում է Al Jazeera-ն։

Հեռուստաալիքի թղթակցի փոխանցմամբ՝ տեղեկություններ են ստացվել, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները համալրում են ստացել, վերազինվել և վերաբաշխվել դեպի Մագեն կուբից՝ բանավան, որտեղ իրավիճակը նախկինում համեմատաբար հանգիստ էր: Իսրայելը նաև կոչ է արել Գազայի ալ-Դարաջ շրջանի բնակիչներին անհապաղ հեռանալ՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է հարվածներ հասցնել բնակելի տարածքներին, որտեղ թաքնվում են գրոհայինները։

BBC-ի թղթակիցը հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ը խոստացել է մի քանի ժամվա ընթացքում հրապարակել պատանդ վերցված իսրայելցի զինվորների և խաղաղ բնակիչների թիվը։

Համասը նաև հայտարարել է, որ իրենք կշարունակեն «վրեժ լուծել Իսրայելից ագրեսիայի համար»:

Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է 313 մարդ, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը, որը ղեկավարում է ՀԱՄԱՍ-ը: Նրանց կեսից ավելին խաղաղ բնակիչներ են, ասել է նախարարության ներկայացուցիչը: Այս թիվը ներառում է նաև ավելի քան 20 երեխա և 6 կին, որոնցից մեկը հղի է եղել։

Իսրայելն ասում է, որ թիրախավորում է ՀԱՄԱՍ-ի հրամանատարների տները, սակայն թիրախում են նաև նրանց հարազատները, ովքեր մնում են նրանց հետ: Բացի այդ, Գազայի հատվածում զոհերի մի մասը կարող է պայմանավորված լինել պաղեստինյան հրթիռների վատ որակի պատճառով, որոնք հաճախ ընկնում ու պայթում են արձակումից անմիջապես հետո։