Արթուր Դավթյանը կորցրեց աշխարհի գործող չեմպիոնի տիտղոսը
![]() 1390 Երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2023 թ., 18:36 Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը չի կարողացել մեդալ նվաճել սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժությունում։ Բելգիայի Անտվերպեն քաղաքում ավարտին մոտեցող ԱԱ-ում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը գրավել է 6-րդ տեղը։ Հենացատկի վարժության 2022թ․ աշխարհի չեմպիոնը եզրափակչում հաջող չկատարեց առաջին փորձը: 31-ամյա մարմնամարզիկի երկրորդ փորձը լավագույնն էր բոլոր մասնակիցների մեջ՝ 15,11 միավոր, բայց երկու ելույթների միջին ցուցանիշով Հայաստանի ներկայացուցիչը գրանցեց 14,549 միավոր և զբաղեցրեց 6-րդ տեղը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց բրիտանացի Ջեք Ջերմանը: Հիշեցնենք, որ ԱԱ-ում Արթուր Դավթյանը նվաճել էր Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչները ևս չէին կարողացել մեդալակիր դառնալ աշխարհի առաջնությունում։ |

Արցախցի Էրիկ Առստամյանը դարձել է բռնցքամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն
26323.02.2026, 23:18
Գարիկ Միքայելյանը 48 վայրկյանում 50 մետր է լողում՝ առանց ձեռքերի (տեսանյութ)
50923.02.2026, 10:58
Միլանի ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտվեցին
35523.02.2026, 00:00
Արթուր Ավետիսյանը՝ չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն
44921.02.2026, 22:48
Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
68818.02.2026, 15:30
Կարինա Ակոպովայի և Նիկիտա Ռախմանինի ազատ ծրագիրը Միլանում (տեսանյութ)
85117.02.2026, 01:00
«Բավական չէ՞ օգտագործել Մխիթարյանի անունը». Հակոբ Բադալյան
82316.02.2026, 17:00
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին
98116.02.2026, 15:30
