Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Զայրացած հորդանանցիները գրոհել են Իսրայելի դեսպանատունը

Զայրացած հորդանանցիները գրոհել են Իսրայելի դեսպանատունը
966
Երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2023 թ., 23:54

Հորդանանի արտաքին գործերի նախարարությունն X-ի իր էջում դատապարտել է Գազա քաղաքի կենտրոնում գտնվող Ալ-Ահլի արաբական հիվանդանոցի վրա հարձակումը, որը, տարբեր գնահատականներով, հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել։

Արտաքին գործերի նախարարությունը հարձակման համար մեղադրել է Իսրայելի պաշտպանության բանակին, իսկ Իսրայելի պաշտպանության ուժերը չեն հաստատել այդ տարածքում ավիահարվածների մասին տեղեկությունը։

Դատապարտող հայտարարությունից անմիջապես հետո զայրացած ամբոխը փորձել է գրոհել Ամմանում Իսրայելի դեսպանատունը։ Մարդիկ ցանկապատի պարագծի երկայնքով կրակ են արձակել և փորձել հրդեհել հենց շենքը։

Նախնական տվյալներով՝ իսրայելցի դիվանագետների մեծ մասը տարհանվել է Հորդանանից մի քանի օր առաջ։