«Իսրայելին մնացել է մոտ 2-3 շաբաթ». Իսրայելի արտաքին գործերի նախարար

Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը երկուշաբթի օրը խոստովանել է, որ համաշխարհային ճնշումն Իսրայելի վրա աճում է, գրում է The Times of Israel-ը։
Նախարարի խոսքերով, Իսրայելի ժամանակի քաղաքական պատուհանը, որը դեռ մնացել է մինչև միջազգային ճնշման զգալի աճը, մոտ 2-3 շաբաթ է։ «Քաղաքական տեսանկյունից մենք գիտակցում ենք, որ ճնշումն սկսել է աճել։ Ճնշումն այնքան էլ բարձր չէ, բայց աճում է»,- ասել է Քոհենը։
Քոհենը բացատրել է, որ հոկտեմբերի 7-ի հարձակման վերաբերյալ մտահոգությունը մարել է, մինչդեռ Գազայի հատվածում բնակչության տառապանքների մասին հրապարակումներն ավելացել են։
Նա նշել է, որ պատերազմի առաջին շաբաթներին Իսրայելը ստացել է աննախադեպ աջակցություն աշխարհի երկրներից, և դա արտահայտվել է նաև համերաշխության և աջակցության այցերով։
Այնուամենայնիվ, Քոհենը պնդում է, որ Գազայում Համասի կողմից պահվող մոտ 240 պատանդների հետ կապված իրավիճակը «հիմնական գործոն է», որը Իսրայելին օրինականություն է տալիս շարունակելու իր ռազմական գործողությունները: Նա նաև նշել է, որ «միջազգային հանրությունը գիտակցում է, որ Իսրայելը չի դադարեցնի պայքարը, քանի դեռ բանտարկյալներն ազատ չեն արձակվել»։

Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
7413:43
Սպասվում է տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)
6612:54
«Դու ինձ տուգանելու իրավունք չունես»․ միջադեպ՝ ավտոբուսում (տեսանյութ)
8012:24
Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվողների պաշտպանության խորհուրդը նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին
6412:12
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
7609:42
«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11109:06
Սպասվում են տեղումներ
9007:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
13003:06