Instagram-ն արգելափակել է Քադիրովի որդիների օգտահաշիվները

Instagram-ը (պատկանում է Meta-ին) արգելափակել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի որդիների հաշիվները և մեծ թվով բաժանորդներ ունեցող մի քանի այլ էջեր։ Այս մասին հայտարարել է Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը։
«Նախորդ օրն արգելափակվել են մեր հանրապետության առաջատար օգտահաշիվները տարբեր ինտերնետային հարթակներում»,- գրել է նա։
Նրա խոսքով, արգելափակվել են Քադիրովի որդիների՝ Ահմաթի, Էլիի, Ադամի և Համզաթի հաշիվները, ինչպես նաև էջերը, որոնք պատմում են անձամբ Ռամզան Քադիրովի և նրա հոր՝ Չեչնիայի Հանրապետության առաջին նախագահ Ահմաթ Քադիրովի գործունեության մասին։ Բացի այդ, YouTube-ն արգելափակել է Չեչնիայի Գրոզնիի պետական հեռուստառադիոընկերության 3 ալիք։
Դուդաևն ասել է, որ արգելափակումը կապված է Արևմուտքի՝ «ճշմարտության ձայնը տեղեկատվական դաշտում խեղդելու» ցանկության հետ։ Հաշիվներն իրենք «տեղեկատվության հիմնական աղբյուրներն» էին Չեչնիայում, և տեղի ունեցածը բազմամիլիոնանոց լսարանի իրավունքների խախտում է, որը փորձում էր ճշմարիտ տեղեկատվություն գտնել: Դուդաևը հավելել է, որ Չեչնիան կփորձի վիճարկել նման որոշումը, սակայն արգելափակումը «թույլ չի տա թաքցնել իրական ճշմարտությունը»։

«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
6221:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
7120:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
7319:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
7119:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
8417:54
«Պորտաբույծների համակարգը պետք է արմատախիլ արվի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8417:00
«Լիֆտերը փոխարինենք, սպասարկումն էլ անենք, էդ դեպքում համատիրություններն ինչների՞ս են պետք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8416:42
Ռուստամ Ստեփանյանը (Չաղ Ռուստամ) կմնա կալանքի տակ
8216:30